ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Խցանումների հարցի լուծումը պահանջում է համարձակ քաղաքաշինական լուծումներ

Խցանումների հարցի լուծումը պահանջում է համարձակ քաղաքաշինական լուծումներ
17.11.2026 | 16:02

Ի վերջո, մեր քաղաքը նախատեսված չի եղել այսքան բնակչության և մեքենաների համար:

Երևանի երթևեկության խնդիրը վաղուց արդեն վերածվել է մայրաքաղաքի ամենօրյա լուրջ մարտահրավերներից մեկի։ Առավոտյան և երեկոյան ժամերին բազմաթիվ փողոցներում մեքենաների հոսքը գրեթե կանգ է առնում։ Մարդիկ ժամերով կորցնում են ժամանակը, իսկ քաղաքի տնտեսական և սոցիալական կյանքը կրում է այդ իրավիճակի հետևանքները։

Կարծում եմ՝ ժամանակն է քննարկելու նաև այնպիսի լուծումներ, որոնք գուցե այսօր անսովոր կամ վիճելի թվան, բայց կարող են դառնալ խնդրի լուծման մի մասը։

Առաջարկներից մեկը Երևանի որոշ կենտրոնական և ծանրաբեռնված փողոցների վերակառուցումն ու լայնացումն է՝ անհրաժեշտության դեպքում վերանայելով մայթերի լայնությունը։

Պետք է մասնագիտական ուսումնասիրությամբ պարզել՝ արդյոք հնարավո՞ր է որոշ հատվածներում մայթերի հաշվին ավելացնել երթևեկելի գոտիներ, վերակազմակերպել փողոցների տարածքը, ընդլայնել խաչմերուկները և վերացնել երթևեկության խոչընդոտները։

Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է պարզապես քանդել մայթերը կամ անտեսել հետիոտներին։ Մայթերը պետք է պահպանեն անվտանգ և բավարար լայնություն, իսկ փոփոխությունները պետք է իրականացվեն քաղաքաշինական, տրանսպորտային և անվտանգության մասնագիտական հաշվարկների հիման վրա։

Միաժամանակ անհրաժեշտ է՝

- Վերակառուցել և անհրաժեշտության դեպքում լայնացնել առավել ծանրաբեռնված փողոցները։

- Վերանայել խաչմերուկների նախագծերը և ավելացնել դրանց թողունակությունը։

- Կառուցել բազմահարկ ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ։

Վահան Բաբայան

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ